Ռիչարդ Քազինս
Ռիչարդ Քազինս անգլ.՝ Richard Cousins | |
---|---|
Ծնվել է | մարտի 29, 1959 |
Ծննդավայր | Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 31, 2017 (58 տարեկան) |
Մահվան վայր | Քաուեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Շեֆիլդի համալսարան, The Brakenhale School?, Lancaster University Management School? և Լանկաստերի համալսարան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և գլխավոր գործադիր տնօրեն |
Աշխատավայր | Compass Group, Cadbury, BTR plc? և Newey and Eyre? |
Ամուսին | Քերոլայն Թորփ (1982–2015) |
Ռիչարդ Ջոն Քազինս (անգլ.՝ Richard Cousins, մարտի 29, 1959, Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն - դեկտեմբերի 31, 2017, Քաուեն), բրիտանացի գործարար, աշխարհի խոշորագույն սննդի սպասարկման ընկերության՝ Compass Group-ի գլխավոր գործադիր տնօրենը (2006-2017)[1], որը տեղակայված է Մեծ Բրիտանիայի Չերթսի քաղաքում (Սյուրեյ)[2]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիչարդ Քազինսը ծնվել է 1959 թվականի մարտի 29-ին Լիդսում[3]։ Նա Մարիան և Ֆիլիպ Քազինսների որդին է[3]։
Քազինսը կրթություն է ստացել Բրաքենհեյլում՝ Բերքշիրի կոմսության Բրաքնել քաղաքում գտնվող հանրակրթական դպրոցում[4]։ 1980 թվականին մաթեմատիկայի բակալավրի կոչում է ստացել Շեֆիլդի համալսարանում, որին հաջորդել է մագիստրոսի կոչումը՝ օպերատիվ հետազոտությունների ոլորտում Լանկաստերի համալսարանի կառավարման դպրոցում[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քազինսը 1981 թվականին սկսել է աշխատել Cadbury-Schweppes-ի խմբային օպերատիվ հետազոտությունների բաժնում[3]՝ ներգրավվելով շուկայի հետազոտության և ներդրումային նախագծերում։ 1984 թվականին նա միացել է BTR Industries-ին՝ կրկին օպերատիվ հետազոտությունների ոլորտում[3]։ Նա դառնում է Newey and Eyre-ի (այժմ՝ Hagemeyer-ի մաս) կորպորատիվ պլանավորման մենեջերը[3], որը նրա դուստր ձեռնարկություններից է ու հանդիսանում է էլեկտրական բաղադրիչների ընկերություն։ 1990 թվականին նա տեղափոխվում է BPB plc՝ բրիտանական ֆիրման, որը գիպսաստվարաթղթի աշխարհի ամենամեծ արտադրողն է և այժմ պատկանում է ֆրանսիական Saint-Gobain ընկերությանը[5]։ 1996 թվականին նա դառնում է Abertay Paper Sacks-ի գործադիր տնօրեն, 1998 թվականի փետրվարին Westroc Inc-ի նախագահ և գործադիր տնօրեն, իսկ 2000 թվականի ապրիլին BPB-ի խմբի գործադիր տնօրեն[6]։
Քազինսը Compass-ին միացել է 2006 թվականի մայիսին՝ որպես գործադիր տնօրեն[5]։ 2017 թվականին Քազինսը Harvard Business Review-ի[7] կողմից 2017 թվականի 100 լավագույն գործադիր տնօրենների ցանկում զբաղեցրել է 11-րդ տեղը, իսկ 2016 թվականին նա զբաղեցրել է 17-րդ տեղը[8]։ Compass-ի գործադիր տնօրենի պաշտոնում նրան փոխարինել է Դոմինիկ Բլեյքմորը։ Սկզբնապես նախատեսված էր 2018 թվականի ապրիլի 1-ին, սակայն իրավահաջորդությունը տեղափոխվեց 2018 թվականի հունվարի 1[9]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քազինսը 1982 թվականին ամուսնացել էր Քերոլայն Թորպի հետ[3][10]։ Քերոլայնը մահացել է քաղցկեղից 2015 թվականին[3]։ Նրանց երկու որդիներն էին Ուիլյամը և Էդվարդը, որոնք երկուսն էլ մահացել են իրենց հոր հետ[3]։ Նրանք բնակվում էին Չիլթերնս[11] և Հարավային Լոնդոնի Թութինգ շրջանում[12]։ Զույգը նախկինում՝ 1980-ականների վերջին ապրել է Շրոպշիրի կոմսության Վելինգտոն քաղաքում, որտեղ Քազինսը կրիկետի ակումբի խաղացող էր, որի կազմում որոշ ժամանակ մնաց որպես ակումբի կոմիտեի նախագահ[13]։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քազինսը զոհվել է 2017 թվականի դեկտեմբերի 31-ին[1], երբ թեթև ինքնաթիռը, որում նա գտնվում էր, ընկել է Հոքսբերի գետը[1] Ավստրալիայում՝ Քաուենի մոտակայքում, Սիդնեյից հյուսիս։ Վթարի հետևանքով զոհվել են նաև նրա երկու որդիները՝ Ուիլյամ Քազինսը (25) և Էդվարդ Քազինսը (23), նրա հարսնացուն՝ Էմմա Բոուդենը (48) և նրա դուստրը՝ Հիզեր Բոուդեն-Փեյջը (11), ինչպես նաև օդաչու Գարեթ Մորգանը[1]։ Էմմա Բոուդենը Դուլվիչի նախկին պահպանողական պատգամավոր Ջերալդ Բոուդենի դուստրն էր[14][15]։ Քազինսը, որը կրիկետի մոլի երկրպագու էր, պետք է մասնակցեր Սիդնեյում կայանալիք «Մոխրի հինգերորդ փորձարկում» սերիալին իր երկու որդիների հետ, սակայն նրանց նստատեղերը դատարկ էին մնացել[16]։
Մահվանից մեկ տարի առաջ Քազինսը փոխել էր իր կտակը` ներառելով «ընդհանուր ողբերգության դրույթ», այնպես, որ եթե նա և իր երեխաները միաժամանակ մահանային, նրա ունեցվածքի մեծ մասը կուղղվեր բարեգործությանը։ Սա հանգեցրեց նրան, որ Oxfam բարեգործական կազմակերպությունը 41 միլիոն ֆունտ ստեռլինգ կտակ ստացավ նրա ունեցվածքից[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Ավստրալիայում ինքնաթիռի վթարի հետեւանքով մահացել է բրիտանացի միլիոնատերը եւ նրա ընտանիքի անդամները». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Bury, Rhiannon (2017 թ․ սեպտեմբերի 21). «Compass boss Richard Cousins to retire after 11 years at helm of catering giant». The Telegraph. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 «COUSINS, Richard John». Who's Who 2017. Oxford University Press. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Community saddened by death of former Bracknell schoolboy in seaplane crash in Australia». Berkshire Live. 2018 թ․ հունվարի 4.
- ↑ 5,0 5,1 «Richard Cousins, FTSE 100 chief who set new direction for Compass; 1959-2017». Financial Times. 2017 թ․ հունվարի 1. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Annual Report 2000». BPB at Investis. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Harvard Business Review, November – December 2017, 68
- ↑ «The Best-Performing CEOs in the World». Harvard Business Review, November – December 2016. 2016 թ․ նոյեմբեր. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Dominic Blakemore». Compass Group. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Millionaire killed in Sydney plane crash with fiancee 'was urged to find someone new by first wife before she died of cancer'». Daily Mirror. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Shah, Saeed (2005 թ․ սեպտեմբերի 30). «Richard Cousins: The reluctant batsman who's stepped out to face the French». The Independent. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Tooting family killed in Sydney plane crash on New Year's Eve». The Wandsworth Guardian. 2018 թ․ հունվարի 2. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Pilot of crashed seaplane likely lost control after being exposed to gas». Shropshire Star. 2020 թ․ հուլիսի 4. էջ 12.
- ↑ "Ex-Tory MP father of seaplane victim tells of his grief" p. 13, Daily Telegraph, Issue no 50,580, 3 January 2018
- ↑ «Hawkesbury River seaplane: Catering giant CEO Richard Cousins and family killed in New Year's Eve crash». ABC News. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Cricket: Heartbreaking tragedy behind empty seats». The New Zealand Herald. AAP. 2018 թ․ հունվարի 5. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Businessman Richard Cousins 'leaves £41m' to Oxfam BBC News, 21 August 2018. Retrieved 21 August 2018